Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց, իրենք մոնտաժի արքաներն են․ Մարության
ՔաղաքականԱյսօր Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ մեջբերեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերը։
«Շատ զավեշտալի է, որ իրականում 2013թ-ից 5 տարվա ընթացում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից, ամեն ինչի, լուցկու, կարագի, և այլն։ Սա նաև ինչ-որ տեղ զարամանալի է։ Այն ժամանկ օբյետիվ էր, որ մենք ասում էինք մի թանկացրեք։ Այս անգամ, ըստ իս որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար...»,- Մարությանի նախկին խոսքերը մեջբերեց Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ այս դեբետը հրահրելու պատճառն այն էր, որ քաղաքացիները մոտեցել են իրեն և ասել, թե ինչու է բարձրանում տրանսպորտի գինը։
Հայկ Մարությանն արձագանքեց՝ ձայնագրություն միացնելով, որ ինքն այդ օրը ասել է, որ պետք է սուբսիդավորել տրանսպորտը, իսկ թանկացում կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով:
«Ես ասել եմ, որ ինքնարժեքը թանկանալու է, բնականաբար, քանի որ տրանսպորտը լավանալու է: Բայց մենք պետք է հանրաքվեի միջոցով հարցնենք մարդկանց՝ պետք է թանկանա, թե ոչ: Հետո, ես որպես քաղաքապետ հասկացա, որ հանրաքվեի կարիք էլ չկա, հանգիստ կարելի է տրանսպորտը չթանկացնել»,-ասաց նա:
Ավինյան արձագանքեց. «Այսինքն՝ դուք հասկացա՞ք, որ 24 մլրդ-անոց բյուջեով դուք կարողանալու եք տրանսպորտն այնքան սուբսիդավորել, որ գինը չփոխվի»:
«Պարոն Մարությանը սուտ է հրամցրել մարդկանց՝ ասելով, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Դուք սա եք ասել մարդկանց»,-ասաց նա:
Մարությանը ձայնագրություն միացրեց, որ ինքն ասել է նաև, որ ամսական տոմսը 9 հազար դրամ է:
«Այսինքն՝ հենց նոր սուտը բռնվեց, Տիգրան Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասեց, իրենք մոնտաժի արքաներն են»,-ասաց նա: