Կիևը հրաժարվում է բանակցություններից, կշարունակենք հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկով
ԱշխարհՌուսաստանը կնախընտրեր Ուկրաինայում իր նպատակներին հասնել բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ռոսիա 24-ին տված հարցազրույցում․
«Բայց քանի որ դրանցից հրաժարվում են, մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում և այն իրականացնելու ենք մինչև բոլոր նպատակներին հասնելը»,- նշել է նա։
Պեսկովը հայտարարել է, որ Կիևը նախկինի պես հրաժարվում է բանակցություններից․ «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ խաղաղության համար նախաձեռնությունը իրավիճակը չփոխեց»,- նշել է նա։