Դուք տարեկան 3000 շինթույլտվություն եք տվել․ Ավինյանը՝ Մարությանին
ՔաղաքականԵրևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը բանավեճի ժամանակ մեղադրեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին իր օրոք տարեկան 3000 շինթույլտվություն տալու մեջ։
«Պարոն Ավինյանն ասում է՝ աղբահանության հիմնարկն ինքն իրեն է սարքվել, շների ՀՈԱԿ–ն ինքն իրեն է եղել, կանաչապատման ՀՈԱԿ–ն ինքն իրեն է եղել։ Եթե ինչ–որ բան ապօրինի է արվել, ասում է՝ չագուճն էլ է ձեր ձեռքը, ամեն ինչ ձեր ձեռքն է։ Խնդրում եմ՝ էդ ամեն ինչն արեք էլի, տվեք թող զբաղվեն համապատասխան մարմինները»,– ասաց Մարությանը։
Ավինյանը, սակայն, ընդհատեց նրան և ասաց․ «Հերի՛ք ա էլի, ինձ վրդովվեցնում է սուտն ու մանիպուլյացիան։ Շինթույլտվության ու ԱՊԶ–ի համար շինարարների, կներեք, վզին է դրվել, հիմա տենց ցիվիլ տուրք են վճարում բոլորը։ Դուք տարեկան 3000 շինթույլտվություն եք տվել»։
Դիտեք՝ 1։12։00–ից