Մրայա Քերին ստորագրել է Ռիհաննայի կրծքին
ԺամանցՄրայա Քերին ստորագրել է Ռիհաննայի կրծքին։ Բրուքլինի Barclays Center-ում իր համերգից հետո Մրայա Քերին իջել է հանդիսատեսների մոտ, որոնց թվում էր Ռիրին։
Սովորական ինքնագրի փոխարեն Սուրբ ծննդյան տոնի թագուհին, որը հաղթական վերադարձել է բեմ գրիպի դեմ պայքարից հետո, իր ստորագրությունն է թողել Ռիհաննայի կրծքին։
Տեսանյութում, որը հրապարակվել է X-ում, Մրայան իր ինքնագիրն է թողնում կարմիր մարկերով։ Հուզված Ռիհաննան այդ ընթացքում վերցնում է միկրոֆոնը եւ ասում հանդիսատեսին. «Մրայա Քերին ստորագրել է իմ ծ...-ին, մարդիկ։ Դարակազմիկ է, սատանան տանի»։
Այն բանից հետո, երբ Մրայան ստորագրել է, Ռիհաննան հպարտությամբ հանրությանը ցուցարել է վերջնարդյունքը եւ ասել. «Տեսե՛ք...»։