«Սիրիան Աֆղանստան չէ և չի լինի»․ Ալ-Շարաա
ԱշխարհՍիրիան Աֆղանստանի նման չի դառնա: Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, ով հայտնի է Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի մականունով։
«Սիրիան Աֆղանստան չէ և չի լինի», - մեջբերում է նրա խոսքերը Al Arabiya հեռուստաալիքը։
Ալ-Շարաան կարծում է, որ երկու երկրները «շատ տարբեր են և ունեն տարբեր ավանդույթներ»: Նա նշել է, որ «Սիրիայի ժողովուրդը այլ մտածելակերպ ունի»։
Ալ-Շարաան նաև ասել է, որ հավատում է կանանց կրթությանը: