Մեր երիտասարդները պատանի տարիքից ծխում են, ալկոհոլ են օգտագործում և անառողջ կյանքով ապրում․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականԲանակի նկատմամբ համատարած և համընդհանուր դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ: Այս մասին այսօր` Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով բանակի կերպափոխման հայեցակարգի մասին:
«Հարց է առաջանում, թե ինչու։ Պարզվում է՝ առողջական ամենատարբեր խնդիրների պատճառաբանությամբ, ինչից կարող ենք 2 հետևության անել, որ կամ համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կամ ունենք համատարած օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահում: Երիտասարդները պատանի տարիքից համատարած ծխում ու ալկոհոլ են օգտագործում և անառողջ կյանքով են ապրում: Դեռ հնացած ընկալում կա, որ եթե տղաները ծխում են իրենց համարում են հասունացած ու կայացած»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)