Պարտադիր չի, որ բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականԿառավարության նիստում այսօր որոշվեց հստակեցնել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:
Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է 1 տարվա տարեկետում, և ենթադրվում է, որ դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է, բարդանո՞ւմ է, որը կտանի ազատմա՞ն, թե՞ ոչ:
«Իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա շահագրգռվածություն բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ կատարել, ինչը բերում է նրան, որ 1 տարվա տարեկետումը ավելանում է ևս մեկ տարով: Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ ձև է զինծառայությունից խուսափելու համար»,- ասաց Պաշտպանության նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու