Վստահ եմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
ՔաղաքականԵս վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, բայց պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Գալյանը նշեց, որ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ բոլոր երկրներում կա, բայց խնդիրը դրա համակարգային լինելու և չլինելու մեջ է: