Երգչուհի Ադելը մեղադրվում է «պլագիատի» մեջ
ԱշխարհԲրազիլիայի դատարանը որոշում է կայացրել հանել բրիտանացի փոփ երգչուհի Ադելի «Million Years Ago» երգն ամբողջ աշխարհում վաճառքից, այդ թվում՝ երաժշտական հոսքային ծառայություններից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նախնական արգելքը պահանջում է Sony-ին և Universal-ին «անհապաղ դադարեցնել «Million Years Ago» երգի օգտագործումը, վերարտադրումը, խմբագրումը, տարածումը կամ առևտրայնացումը ցանկացած միջոցներով ամբողջ աշխարհում:
Որոշումն ընդունվել է կոմպոզիտոր Տոնինյո Գերաեսի կողմից ներկայացված գրագողության մասին հայցի հիման վրա: Նա մեղադրել է բրիտանացի արտիստին Մարտինյո դա Վիլայի 1996 թվականի «Mulheres» ստեղծագործությունը կրկնօրինակելու մեջ, որի համար նա գրել է երաժշտությունը։
Բացի արգելքից, Geraes-ը $160 հազար փոխհատուցում է պահանջել Ադելից, պրոդյուսեր Գրեգ Կուրստինից և ձայնագրման մի քանի ընկերություններից, այդ թվում՝ Sony-ից և Universal-ից։ Կոմպոզիտորը մտադիր է յուրացնել նաեւ Ադելի երգի հեղինակային իրավունքները։