Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետը՝ ՊՎԾ–ի հայտարարության մասին (տեսանյութ)
ՔաղաքականԿոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների հայտնաբերման մասին ՊՎԾ–ի հայտարարության հետ։
«Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք»,-ասաց Սահակյանը՝ վստահեցնելով, որ չարաշահումներ չկան։
«Քանի որ գործն արդեն գնացել է դատախազություն, խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»,– նշեց նա։