Առնվազն հարյուր հյուսիսկորեացի է սպանվել Ուկրաինայի դեմ պատերազմում․ Հարավային Կորեայի հետախուզություն
ԱշխարհԿուրսկում ռուսական կողմում կռվելու ժամանակ առնվազն 100 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել, ևս 1000-ը վիրավորվել է, լրագրողներին ասել է հարավկորեացի պատգամավոր Լի Սուն Վոնը հետախուզության աշխատակիցների հետ ճեպազրույցից հետո, հաղորդում է BBC News-ը։
Նրա խոսքով՝ զոհվածների թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նա այս հանգամանքը, ինչպես նաև բավականին մեծ թվով կորուստները բացատրել է նրանով, որ հյուսիսկորեացի զինվորականները տեղանքին ծանոթ չեն եղել և նախկինում անօդաչու սարքերի չեն հանդիպել։ Ուստի, պատգամավորի պնդմամբ, հյուսիսկորեական ուժերը «օգտագործվում են որպես ծախսվող նյութ»։
«Ասում են, որ ռուս զինվորականները բողոքում են, որ հյուսիսկորեացի զինվորները, անօդաչու սարքերի մասին իրենց գիտելիքների պակասի պատճառով, ավելի շատ գլխացավանք են, քան ակտիվ ուժ», ասել է պատգամավորը: