Ուկրաինային F-16-ների մատակարարումները հետաձգվում են․ Բելգիա
Աշխարհ
Բելգիան չի կարողանա Ուկրաինային խոստացված F-16 կործանիչները ժամանակին մատակարարել մինչև այս տարվա վերջ, հայտնում է Le Soir-ը։
Հոդվածում նշվում է, որ երկրի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը Լեհաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ինքնաթիռների մատակարարումների հետաձգման մասին։ Նրա խոսքով, դա պայմանավորված է պատրաստված ուկրաինացի օդաչուների և պահեստամասերի բացակայության պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արևմտյան երկրներն արգելում են Կիևին մարտական գործողություններում օգտագործել F-16-ը։ SBU-ի նախկին գնդապետ Օլեգ Ստարիկովի խոսքով՝ դաշնակիցները վախենում են, որ կործանիչները կտապալվեն։
Դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Դանիայից F-16-ների երկրորդ խմբաքանակի ժամանման մասին։
