ԱՄՆ-ն վերածվել է «երրորդ տեսակի երկրի»․ Թրամփ
ԱշխարհԱմերիկյան դատական համակարգի կոռուպցիան և միգրանտների անվերահսկելի հոսքը Միացյալ Նահանգները վերածում են երրորդ տեսակի երկրի։ Այս մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Միչիգանում իր կողմնակիցների առջեւ կայացած հանրահավաքում ելույթի ժամանակ, գրում է Lenta Ru-ն։
«Եթե այս հետապնդումը շարունակվի, ոչ ոք չի ցանկանա բիզնեսով զբաղվել ԱՄՆ-ում, և մենք կվերածվենք երրորդ տեսակի երկրի»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները «շատ առումներով արդեն դարձել է այն»։ Քաղաքական գործիչը հիշեցրել է երկրի հարավում առկա խնդիրները.