Ադրբեջանը իսլամական G8-ի անդամ է․ Եգիպտոս
Աշխարհ
Ադրբեջանը դարձել է Իսլամական ութնյակի (D-8) անդամ, որը Եգիպտոսից բացի ներառում է Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան։ Այդ մասին Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում տեղի ունեցող միավորման գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանին D-8 կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ։ Այս քայլը, անկասկած, կհարստացնի այսօրվա քննարկումները և նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում»։
