ՌԴ-ՀՀ փոխգործակցության պահպանումը համապատասխանում է Ռուսաստանի ու Հայաստանի շահերին․ դեսպան
ՀասարակությունԴեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը Ռուս-Հայկական առողջապահական 9-րդ համաժողովին իր ելույթում անդրադարձել է երկկողմ համագործակցության վիճակին, փոխանցում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը․
«Այսօր ռուս-հայկական հարաբերությունները ոչ հեշտ ժամանակներ են ապրում: Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ մեր երկրների միջև փոխգործակցության պահպանումն ու ընդլայնումը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերին»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկը ՀՀ-ՌԴ երկկողմ կապերի համալիրի պահպանումն ու զարգացումն է՝ այն հարմարեցնելով ժամանակակից իրողություններին։