Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կենսական նշանակություն ունի Վաշինգտոնի համար. Պետդեպ
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն կենսական նշանակություն ունի Վաշինգտոնի համար։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, տեղեկանում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքից։
«Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակել աշխատանքը: Քարտուղար Բլինկենը շատ ոլորտներում վաղուց է ասել, որ դժվար աշխատանք է տարվում: Սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և քարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,-ասել է Պատելը: