Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
ԱշխարհՎրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Գարեթ Ուորդը հանդիպմանն ընդառաջ հրաժարվել է մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, գրում է Sputnik-ը:
Նախօրեին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրաց որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և ևս չորս անձի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Պատժամիջոցներ են կիրառվել նաև Հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի և ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի նկատմամբ։
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդության սահմանափակումներ: