Բունդեսթագը լուծարվելու է դեկտեմբերի 27-ին․ Շտայնմայեր
ԱշխարհԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծրագրում է դեկտեմբերի 27-ին որոշում կայացնել Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) լուծարման մասին։ Այս մասին X-ում հայտնել է Գերմանիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Քերստին Գամելինը, փոխանցում է Euromedia24-ը։
«Վերջին օրերին ես բանակցություններ եմ վարել Բունդեսթագի խմբակցությունների և խմբերի նախագահների հետ՝ համոզվելու համար, որ այլևս չկա Գերմանիայի կառավարության համար կայուն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու հեռանկար», - մեջբերում է Գամելինը Շտայնմայերի խոսքերը։
«Ես մտադիր եմ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում կայացնել Բունդեսթագը լուծարելու մասին՝ համաձայն Հիմնական օրենքի 68-րդ հոդվածի»,- հավելել է նախագահը։