Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը
Հասարակություն
Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։
Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։
Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի բալանսը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու