Ուզբեկստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ԱՀԿ-ին անդամակցելու արձանագրություն․ ՏԱՍՍ
Աշխարհ
Ուզբեկստանն ԱՄՆ-ի հետ արձանագրություն է ստորագրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին ԱՀԿ հարցերով Ուզբեկստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ազիզբեկ Ուրունովը գրել է LinkedIn սոցիալական ցանցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուզբեկստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են ԱՀԿ-ին Ուզբեկստանի մուտքի շուրջ երկկողմ բանակցությունների ավարտի մասին արձանագրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը։
2024 թվականի օգոստոսին նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել էր, որ Ուզբեկստանը լուրջ քայլեր է ձեռնարկում 2026 թվականին ԱՀԿ-ին միանալու համար։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի