Ես շարունակելու եմ ուղիղ խոսել Պուտինի հետ․ Շոլց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ մտադիր է շարունակել ուղիղ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հույս ունենալով, որ նա կնպաստի Ուկրաինայի հակամարտության դադարեցմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես խոսեցի Ռուսաստանի նախագահի հետ և նորից կխոսեմ նրա հետ»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Բեռլինում՝ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Շոլցը պնդում է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարին «հասկացնել» անհրաժեշտությունը՝ հակամարտությունն ավարտին հասցնելու և զորքերի դուրսբերման գործում ներդրում ունելու կարևորությունը․ «Կարծում եմ, որ սա պետք է ասել», հավելել է կանցլերը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի