«Գրեթե կատարյալ» ձուն աճուրդում վաճառվել է 250 դոլարով
Այլ![«Գրեթե կատարյալ» ձուն աճուրդում վաճառվել է 250 դոլարով](/rs.php?image=/disc/20-12-24/7279f0f4dae6efbf792ae5726dd5bc84.jpg&w=780)
«Գրեթե կատարյալ գնդաձև» ձուն աճուրդում վաճառվել է 250 դոլարով, գրում է UPI-ն։
Շոտլանդական սուպերմարկետից գնված եզակի ձուն նվիրաբերվել է բրիտանական բարեգործական կազմակերպությանը և աճուրդում վաճառվել 250 դոլարով՝ «գրեթե կատարյալ գնդաձև» տեսքի շնորհիվ։
Էդո Փաունելը` ձվի տերը, ասել է, որ այն գնել էր նմանատիպ աճուրդում 187 դոլարով` «մի քանի խմիչք խմելուց հետո»: Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ դա իմպուլսիվ գնում է եղել և որոշել է այն տրամադրել բարեգործությանը:
Հաղորդվում է, որ կրկնաճուրդի ժամանակ ձուն դարձել է ամենաքննարկվող լոտերից մեկը։ Ընդհանուր առմամբ, աճուրդի արդյունքում հավաքվել է մոտ 6000 դոլար, որը կուղղվի կարիքավորներին օգնելուն։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)