Պուտինը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով
Աշխարհ
Վլադիմիր Պուտինը RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով՝ լրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հայրենական լրագրության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, հասարակական նշանակության միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3 - րդ աստիճանի շքանշանով պարգևատրել Մարգարիտա Սիմոնովնային՝ «ТВ-Новости» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր խմբագրին, քաղաք Մոսկվա», - ասված է հրամանագրում:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի