Ռոնալդուի հարսնացուն հանրությանը ներկայացել է ուլտրակարճ կիսաշրջազգեստով (լուսանկար)
Ժամանց
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կեցվածք է ընդունել ուլտրակարճ կիսաշրջազգեստով։ Ջորջինա Ռոդրիգեսը անկեղծ հագուստով լուսանկարվել է պայուսակների խանութում և կադրերը տարածել սոցիալական ցանցերում։
Մարզիկը մոդելից երկու դուստր ունի՝ յոթամյա Ալանա Մարտինան և երկու տարեկան Բելլա Էսմերալդան։ Ֆուտբոլիստն արդեն իսկ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին, սակայն զույգը դեռ չի ամուսնացել։ «Ալ-Նասրի» հարձակվողը չի սիրում մեկնաբանել այս թեման, սակայն նշել է, որ երջանիկ է Ջորջինայի հետ, եւ դա է գլխավորը։
Ռոդրիգեսը հարցազրույցներից մեկում նշել է, որ իր կազմվածքի համար շատ ժամանակ է անցկացնում մարզասրահում։

