Թայվանի խորհրդարանի նիստն ընդհատվել է պատգամավորների ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերԹայվանի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել ընդդիմադիր կուսակցության կողմից ներկայացված օրինագծերի շուրջ։ Դրանք ներառում են Սահմանադրական դատարանի գործունեության սահմանափակում, հարկային եկամուտների վերաբաշխում և պաշտոնյաների պաշտոնանկության ընթացակարգի բարդացում։
Պատգամավորները աթոռներ են նետել միմյանց վրա, հայտնում է 24KZ-ն։
Մի պահ ընդդիմության ներկայացուցիչները փակել էին խորհրդարանի մուտքը, մինչդեռ իշխող խմբակցության անդամները փորձում էին ուժով ներս մտնել: Ծեծկռտուքի ժամանակ մի քանի մարդ ծանր վիրավորվել է, ի վերջո նիստը հետաձգվել է։