Մագդեբուրգում ահաբեկչությունից հետո ցուցարարները պահանջում են արտաքսել միգրանտներին (տեսանյութ)
ՏեսանյութերԳերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մի քանի հարյուր մարդ մասնակցել է անօրինական միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցին։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է DPA-ն։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ մասնակիցները, մասնավորապես, «Ռեմիգրացիա» մակագրությամբ պաստառներ են պահել, ոմանք բղավել են նեոնացիստական կարգախոսներ։ Հանրահավաքին մասնակցել են Գերմանիայում հայտնի աջ արմատականները։
Bild թերթի տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 700 մարդ։ Նրանք վանկարկել են՝ «Արտաքսել, արտաքսել, արտաքսել», «Դիմադրություն»։ Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ «միգրացիան սպանում է», և որ «նրանք, ովքեր չեն սիրում Գերմանիան, թող լքեն այն»։ Ցույցի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մեկ անձի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru