Թուրքիայի ԱԳ նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա։
«Արտաքին գործերի նախարարից հետո մեր նախագահը նույնպես մտածում է Դամասկոս այցելելու մասին»,- ասել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն։