Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները
ԱշխարհԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել ներդնել թեստ՝ ստուգելու պաշտոնյաների մտավոր կարողությունները այն բանից հետո, երբ 81-ամյա գործող կոնգրեսական Քեյ Գրեյնջերը փողոցում մոլորվելուց հետո Տեխասից հայտնվել է տկարամտությամբ տառապող հիվանդների ծերանոցում։
The Dallas Express-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գրեյնջերը բացակայել է աշխատանքից այս տարվա երկրորդ կիսամյակի մեծ մասը. վերջին անգամ նա քվեարկել է հուլիսի 24-ին:
Հրատարակության համաձայն՝ կոնգրեսականին զանգերը մնացել են անպատասխան, ձայնային հաղորդագրություններին չի արձագանքել, իսկ անանուն անձը հրապարակմանը հայտնել է, որ նա գտնվում է տկարամտությամբ տառապող հիվանդների ծերանոցում։
The Dallas Express-ը հաղորդում է, որ իր թիմն այցելել է ծերանոց, որտեղ հաստատության աշխատակիցները հաստատել են, որ կոնգրեսականն այնտեղ է ապրում: