Թուրքիան կարծում է, որ Սիրիայի նոր իշխանությունները կվտարեն քրդերին երկրի տարածքից․ Գյուլեր
ԱշխարհԹուրքիան կարծում է, որ Սիրիայի նոր կառավարիչները, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակի (SNA), զինված խմբավորումը կվտարեն YPG-ի քուրդ մարտիկներին Սիրիայի հյուսիս-արևելքում զբաղեցրած բոլոր տարածքներից, հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հայտնում է Reuters-ը։
«Մենք հավատում ենք, որ Սիրիայի նոր ղեկավարությունը և Սիրիայի ազգային բանակը, որը նրա բանակի կարևոր մասն է կազմում, սիրիացի ժողովրդի հետ միասին կազատագրեն ահաբեկչական կազմակերպությունների գրաված բոլոր տարածքները»,- հայտարարել է Գյուլերը՝ զորահրամանատարների հետ սիրիական սահմանում թուրքական զորքերին այցելելու ժամանակ։
«Մենք նաև կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները նույն վճռականությամբ, քանի դեռ մեր սահմաններից դուրս գտնվող ահաբեկչական բոլոր տարրերը չեն վերացվել», - հավելել է նա։