Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար․ Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումները Կազանի վրա, ասել է, որ հակառակորդը կզղջա և ավելի մեծ ավերածությունների առաջ կկանգնի։
«Ով և ինչքան էլ փորձի ինչ-որ բան քանդել մեր երկրում, դրա համար իր երկրում բազմապատիկ ավելի մեծ ավերածությունների կբախվի, ինչպես նաև կզղջա այն ամենի համար, ինչ փորձում է անել մեր երկրում»,- ասել է ՌԴ նախագահը և վստահություն հայտնել, որ շրջանի իշխանությունները կվերականգնեն վնասված օբյեկտները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան Կազանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի ժամանակով 7:40-ից մինչև 9:20-ը, դրանք երեք ալիքներով եկել են տարբեր կողմերից։ Կազանի որոշ դպրոցներ և արդյունաբերական ձեռնարկություններում տարհանում է եղել: Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները, որին հաջորդել են սահմանափակումներ Իժևսկի և Սարատովի օդանավակայաններում։
Աղբյուր` 24news.am