Ֆրանսիայի կառավարության նոր կազմը կարող է հրապարակվել դեկտեմբերի 23-ին
ԱշխարհՖրանսիայի ապագա կառավարության նոր կազմը կարող է հրապարակվել դեկտեմբերի 23-ի առավոտյան։ Այս մասին հայտնում է TF1 հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սկզբում վարչապետ Ֆրանսուա Բայրուն ծրագրում էր ավարտել կաբինետի նշանակման գործընթացը մինչև շաբաթվա վերջ, սակայն դեկտեմբերի 22-ի ամբողջ օրն անցկացրել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ վերջնական ցուցակը համաձայնեցնելով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա օրվա ընթացքում երկու անգամ եկել է Ելիսեյան պալատ, իսկ երրորդ հանդիպումը նախատեսված է ուշ երեկոյան։ Նախագահի և վարչապետի գրասենյակները ձգտել են ավարտել գործընթացը դեկտեմբերի 22-ին նաև այն պատճառով, որ երկուշաբթի օրը Մայոտում փոթորկի հետևանքով զոհերի համար համազգային սուգ է հայտարարվելու։
Նշվում է, որ Մակրոնի և Բայրուի միջև կառավարության վերջնական կազմի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։