ՀԱՄԱՍ-ից սպասում ենք կենդանի պատանդների ցուցակի․ Իսրայել
ԱշխարհԻսրայելը սպասում է ՀԱՄԱՍ խմբավորումից Գազայի հատվածում պահվող կենդանի պատանդների ցուցակին, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական անվտանգության աղբյուրին։
Նրա խոսքով, բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պայմանավորվածությունների հասնելու ճանապարհին զգալի դժվարություններ դեռ պահպանվում են։
Իսրայելական կողմը սպասում է կենդանի պատանդների ցուցակին, որոնց ՀԱՄԱՍ-ը նախատեսում է ազատ արձակել գործարքի շրջանակներում: Առանց այս քայլի դժվար է լինելու առաջընթացի հասնել բանակցություններում, ընդգծել է զրուցակիցը։ Կողմերը շարունակում են Քաթարում հնարավոր գործարքի մանրամասների քննարկումը։
Սպասվում է, որ հնարավոր գործարքի առաջին փուլով իսրայելական բանտերից ազատվելու են 250 պաղեստինցի բանտարկյալներ և Գազայում պահվող ՀԱՄԱՍ-ի երեխաների, կին զինվորների, տարեցների և հիվանդների ազատ արձակումը:
Հրատարակության համաձայն՝ Իսրայելը պահանջում է առաջին փուլում ազատ արձակել 34 պատանդների, այդ թվում՝ 11 հոգու, որոնց արմատականները համարում են զինվոր։