Իլոն Մասկը իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ․ Թրամփ
ԱշխարհՄիացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը չի կարողանա փոխարինել իրեն պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտմում է Lenta Ru-ն։
Արիզոնայում կայացած կոնֆերանսի ելույթի ժամանակ Թրամփը մատնանշել է ի հայտ եկած լուրերն այն մասին, թե իբր ինքը նախագահության ղեկը զիջել է Իլոն Մասկին: Քաղաքական գործիչը բացատրել է, որ դա սուտ է։ Մասկը նախագահ չի դառնա, քանի որ չի ծնվել ԱՄՆ-ում։ Ուստի Թրամփն ընդգծել է, որ իրեն ապահով է զգում։
Իլոն Մասկը ծնվել է 1971 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀՍՀ) մայրաքաղաք Պրետորիայում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Կանադա, իսկ մի քանի տարի անց տեղափոխվել ԱՄՆ։ Ամերիկյան Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱՄՆ-ից դուրս ծնված քաղաքացիներին առաջադրվել նախագահի պաշտոնում: