Ավելի քան 70 ռուսական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Ուկրաինայի վրա. Տյուրին
ԱշխարհԴեկտեմբերի 23-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Խմելնիցկիի շրջանում ձեռնարկություն է վնասվել, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Տյուրինը, հայտնում է Meduza-ն։
Նրա խոսքով, հարձակման արդյունքում ձեռնարկության տեխնիկան վնասվել է, մեկ մարդ վիրավորվել է։ Բացի այդ, կոտրվել են առանձնատների ապակիները, վնասվել է ավտոմեքենա: Տյուրինը հավելել է, որ ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանի վրայով ոչնչացրել են հինգ անօդաչու թռչող սարք։
Կիևի մարզում կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորների անկումը վնասել է էլեկտրահաղորդման գիծը, չորս առանձնատուն, ավտոտնակ և երեք մեքենա, ասել է շրջանային վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն։ Նրա խոսքով, կրիտիկական կամ բնակելի ենթակառուցվածքներին հարվածներ չեն գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։