Յակուտիայում մամոնտի մարմին է հայտնաբերվել
ԱշխարհՅակուտիայում հայտնաբերվել է եզակի պահպանված մամոնտի դիակ, որի երկրաբանական տարիքը ենթադրաբար 50 հազար տարեկան է, լրագրողներին ասել է մամոնտի թանգարանի ղեկավար Մաքսիմ Չեպրասովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին կարելի է ասել, որ սա աշխարհում երբևէ հայտնաբերված մամոնտի դիակի լավագույն գտածոներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, աշխարհում նախկինում հայտնաբերվել է 6 մամոնտի դի, որից 5-ը՝ Ռուսաստանում»,- նշել է Չեպրասովը։
Նրա խոսքով՝ մեկ մամոնտի հետևի և առջևի հատվածները տեղի բնակիչները հայտնաբերել են այս տարվա հունիսին` Վերխոյանսկի մարզի Բատագայկա շրջանում։
«Երբ սառույցը հալվեց, այն բաժանվեց երկու մասի, այսինքն՝ առաջնամասը հալվեց, իսկ հետևի վերջույթները և կոնքը դեռևս սառած հողի մեջ էին։ Գտածոն ջրի երես բարձրացավ»,-ասել է գիտնականը։