«Երբեմն, եթե չես կարող հաղթել, պետք է համոզվես, որ գոնե չես պարտվում»․ Լևանդովսկի
Աշխարհ«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ երբեմն չափազանց հարձակողական մտածելակերպը վնասում է թիմին, գրում է Barca Blaugranes-ը։
Կատալոնացիները Լա Լիգայի վերջին խաղում սեփական հարկի տակ պարտվեցին Մադրիդի «Ատլետիկոյին» (1:2)՝ վճռորոշ գոլը բաց թողնելով լրացուցիչ 6-րդ րոպեին։ «Ատլետիկոյի» դեմ խաղի վերջում մենք խաղում էինք այնպես, ասես եզրափակիչ լիներ, որում պարտվում էինք և պետք է ամեն գնով հավասարեցնեինք հաշիվը։ Երբեմն, եթե չես կարող հաղթել, պետք է համոզվես, որ գոնե չես պարտվում: Սա մեզ մի քանի անգամ հունից հանեց այս մրցաշրջանում»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում նահանջեց երրորդ տեղ։ «Ատլետիկոյից» տարբերությունը երեք միավոր է, «Ռեալից»՝ երկու: