Հարավային Կորեայում ոստիկանությունը ստուգում է նախագահի զանգերի պատմությունը․ Yonhap
ԱշխարհՀարավային Կորեայում ոստիկանությունը ստուգում է երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլի զանգերի պատմությունը՝ ռազմական դրության պատճառով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ինչպես գրում են լրագրողները, հատուկ քննչական խմբին հետաքրքրում է, թե զանգեր հնչե՞լ են այդ իրադարձությունների մյուս առանցքային մասնակիցներին։ Իրավապահները ստացել են համապատասխան հրաման։
Բացի այդ, ոստիկանությունը ձեռք է բերել փաստաթուղթ, որը Յուն Սեոկ Յոլը տվել է ֆինանսների նախարար Չոյ Սանգ Մոկին՝ նախքան ռազմական դրություն հայտարարելը։ Ենթադրվում է, որ փաստաթղթում թվարկված են միջոցառումներ, մասնավորապես՝ նվազեցնելով խորհրդարանի պահպանման ծախսերը և ռազմական դրության պայմաններում դրա բյուջեն ձևավորելու համար։