Պուտինն ու Ֆիցոն քննարկել են ՌԴ-ի և Սլովակիայի հարաբերությունները․ Պեսկով
ԱշխարհՍլովակիայի նախկին ղեկավարության օրոք վատթարացած Մոսկվայի և Բրատիսլավայի հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ և գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախօրեին ՌԴ ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի զրույցի թեման։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարողացանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին, որոնք, զգալիորեն տուժել են Սլովակիայի նախկին իշխանությունների գործողությունների պատճառով», կիսվել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Ուստի բավականին մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել», եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։