«Թրյուդոն պետք է հրաժարական տա»․ Կանադայի Լիբերալ կուսակցություն
Աշխարհ
Խորհրդարանում առկա Կանադայի Լիբերալ կուսակցության պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ցանկանում է, որ վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական տա կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտնում է CBC-ն։
«Լիբերալ կուսակցության ավելի քան 50 պատգամավորներ համաձայնել են, որ Ջասթին Թրյուդոն պետք է հրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից կուսակցության ամենամեծ տարածաշրջանային հանդիպման ժամանակ», ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրյուդոյի գլխավորած կուսակցությունից միայն 21 պատգամավոր է հրապարակայնորեն արտահայտել այս կարծիքը։
Համայնքների պալատի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Կանադայի խորհրդարանում նստած են Լիբերալ կուսակցությունից 153 պատգամավոր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ