Հյուսիսատլանտյան դաշինքը ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա. El País
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, որոնք դեռ չեն կարողացել հասնել պաշտպանական ծախսերի ՀՆԱ-ի երկու տոկոսին: Այս մասին հայտնում է El País-ը։
«Մի քանի աղբյուրներ այն երկրներից, որոնք թերացել են երկու տոկոս թիրախից ընդունում են, որ որոշակի ճնշում կա, բայց նշում են, որ նոր ծախսերի նպատակին հասնելու համար պաշտոնական բանակցությունները նոր են սկսվում», ասվում է հրատարակության մեջ:
Պաշտպանական ծախսերի երեք տոկոսի գաղափարը նույնպես «համախմբված չէ», ասում են աղբյուրները:
Ներկայումս ութ երկրներ գտնվում են ՆԱՏՕ-ի ճնշման տակ, այդ թվում՝ Իսպանիան, որը ՀՆԱ-ի միայն 1,28 տոկոսն է ծախսում պաշտպանության վրա և նախատեսում է հասնել երկուսի միայն 2029 թվականին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան