Թրյուդոն չի պատրաստվում հրաժարական տալ․ The Globe and Mail
ԱշխարհԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի պատրաստվում լքել պաշտոնը Սուրբ Ծննդյան տոների ընթացքում՝ չնայած կանադացի քաղաքական գործիչների՝ հրաժարական տալու կոչերին։ Այս մասին հայտնում է The Globe and Mail թերթը՝ հղում անելով Լիբերալ կուսակցության աղբյուրին։
Նրա խոսքով՝ Կանադայի առաջնորդը դեռ որոշում չի կայացրել՝ հրաժարական տալ, թե ոչ։ Թրյուդոն նախատեսում է Սուրբ Ծնունդը, որը դեկտեմբերի 25-ն է, անցկացնել Օտտավայում, իսկ հետո ընտանիքի հետ հանգստի մեկնել Բրիտանական Կոլումբիայի լեռնադահուկային հանգստավայր։
Լիբերալ պատգամավոր Ռենե Արսենոյի կարծիքով՝ Թրյուդոն մտածելու ժամանակ չունի։ «Նա չի կարող սպասել, նա պետք է խոսի կանադացիների հետ, խոսի տեղի ունեցածի մասին և հստակ նշի իր մտադրությունները», ասել է խորհրդարանականը հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա վարչապետին կոչ է արել «առաջին տեղում դնել կանադացիների շահերը» և հրաժարական տալ։