Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեձանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։
APA-ի փոխանցմամբ՝ շնորհավորական նամակում ասվում է.
«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Խնդրում եմ ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով և ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման ու ամրապնդման գործում։
Ես գնահատում եմ մեր լավ ընկերական հարաբերությունները։ Եվ, իհարկե, ուրախ կլինեմ շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն։ Խնդրում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցեք ձեր ընտանիքին»։