Գերմանիան և Դանիան Leopard տեսակի տանկեր ու տարբեր տեսակի այլ զինտեխնիկա են փոխանցել Ուկրաինային
ԱշխարհԳերմանիան թարմացրել է Ուկրաինա տեղափոխված սպառազինությունների ցանկը՝ ներառելով 15 Leopard 1A5 տանկեր՝ պահեստամասերով, որոնք մատակարարվել են Կիևին Դանիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս տեղեկատվությունը հայտնի է դարձել Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված՝ Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվող ռազմական օգնության ցանկից։
Նոր փաթեթը ներառում է նաև ականներից ու դարանակալ հարձակումներից պաշտպանված 30 զրահափոխադրիչ, Leopard-2 և Leopard-1 տանկերի զինամթերք, ինչպես նաև Gepard ինքնագնաց զենիթային կայանքներ և 2 ռադիոտեղորոշիչ կայան: