Պուտինը մտադիր է հանդիպել Ասադի հետ
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ–Ասադի հետ, սակայն նրանց հանդիպման ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վերջերս շփման ժամանակ նախագահը նշել է, որ ուզում է հանդիպել Ասադի հետ։ Բայց, անկեղծ ասած, չգիտեմ, թե երբ կհանդիպի։ Բայց եթե ասել է, հավանաբար, նման հանդիպում կանցկացնի», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը ճեպազրույցում։