Սլովակիայի վարչապետը «փողի համար է պայքարում՝ հետապնդելով անձնական շահեր»․ Զելենսկի
Աշխարհ
Կիևը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին առաջարկել է փոխհատուցում ռուսական գազի տարանցումը հանրապետություն դադարեցնելու համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:
«Մենք պատրաստ էինք դա անել։ Ֆիցոն սլովակների համար փոխհատուցում չի ցանկացել։ Եվ նա չի ցանկանում համագործակցել Եվրահանձնաժողովի հետ», նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն «Մոսկվան ավելի շահավետ է համարում»։
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը համարել է, որ Սլովակիայի վարչապետը «փողի համար է պայքարում՝ հետապնդելով անձնական շահեր»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում