Ծնվել է աշխարհի առաջին երեխան՝ մարմնից դուրս ձվի հասունացման տեխնոլոգիայով․ Gameto
Աշխարհ
Աշխարհի առաջին երեխան ծնվել է մարմնից դուրս ձվի հասունացման տեխնոլոգիայի միջոցով, հայտնում է ամերիկյան բիոտեխնոլոգիական Gameto ընկերությունը։
«Gameto-ն հայտարարեց աշխարհում առաջին մարդու ծննդյան մասին, օգտագործելով Fertilo տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ձվերը հասունանալ մարմնից դուրս», հայտնում է Business Wire-ի մամուլի հաղորդագրություն տարածողի կայքում տեղադրված հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է, ծննդաբերությունը տեղի է ունեցել Պերուի Սանտա Իզաբել կլինիկայում։ Fertilo տեխնոլոգիան օգտագործում է ձվարանների երիտասարդ բջիջները՝ լաբորատոր պայմաններում վերստեղծելու ձվի հասունացման բնական գործընթացը:
«Այս գործընթացը փոխարինում է ավանդական IVF-ում պահանջվող հորմոնալ ներարկումների 80%-ին», նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում