Կատակերգու դերասանին հեռակա դատապարտել են Լուկաշենկոյին վիրավորելու համար
ԱշխարհՄինսկի քաղաքային դատարանում սկսվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին կատակների համար հետախուզման մեջ գտնվող սթենդափ կատակերգու Վյաչեսլավ Կոմիսարենկոյի դեմ հարուցված քրեական գործի բաց լսումը։ Այս մասին հայտնում է Բելառուսի Գերագույն դատարանի կայքը։
Երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որով կատակերգուին կարող է սպառնալ մինչև վեց տարվա ազատազրկում։
Անցյալ տարվա նոյեմբերին ոստիկանությունը խափանել է Կոմիսարենկոյի համերգը Չեխիայում: Հումորիստը համերգն ավարտել է կատակով, որից հետո իրավապահները խնդրել են հանդիսատեսին որքան հնարավոր է՝ շուտ հեռանալ տարածքից։