ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը Քաբուլի և Թեհրանի ընդհանուր թշնամիներն են․ Թալիբների փոխարտգործնախարար
ԱշխարհԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը Քաբուլի և Թեհրանի ընդհանուր թշնամիներն են: Նման կարծիք է հայտնել արմատական «Թալիբան» շարժման կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը, հայտնում է Tolo News-ը։
«Միացյալ Նահանգները և արևմտյան աշխարհը՝ հատկապես ՆԱՏՕ-ն, մեր դեմ պատերազմում են ոչ թե սովորական զենքով, այլ քաղաքական և տնտեսական ասպարեզում։ Նրանք նույն վերաբերմունքն են ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Ուստի մենք ընդհանուր թշնամիներ ունենք, մեր երկրները պետք է խորացնեն և ամրապնդեն բարեկամական հարաբերությունները», ավարտել է խոսքը Ստատիկզայը։