ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչպես կարելի է վերականգնել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Սամուել Չարապը հայտարարել է, որ Վաշինգտոնի մոտեցման արմատական փոփոխությունը կարող է վերակենդանացնել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու բանակցությունները, գրում է Foreign Affairs-ը:
Չարապի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը հավատարիմ է Ուկրաինային անսասան աջակցության քաղաքականությանը՝ չպնդելով հակամարտության դադարեցման կոնկրետ սցենար։
Փորձագետը ընդգծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է հակամարտությունը դադարեցնելու վրա։
«Պատերազմի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման առաջիկա արմատական փոփոխությունը կարող է վերակենդանացնել բանակցությունները, որոնք գործնականում քնած են 2022 թվականի ապրիլից», - կիսվել է Չարապը: