Պարագվայում առգրավվել է Բրազիլիա առաքվող 57 տոննա մարիխուանա
ԱշխարհՊարագվայի իշխանություններն առգրավել են 57 տոննա մարիխուանա՝ 22 միլիոն դոլար արժողությամբ: Թմրավաճառներն այդ բեռն ուղարկում էին Բրազիլիա, փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան X սոցիալական ցանցում։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Պենյան ասել է, որ իրավապահ մարմինները թմրանյութերը հայտնաբերել են «Մարանգատու» կոչվող գործողության արդյունքում։ «Այս գործողության արդյունքում առգրավվել է 57 տոննա սեղմված մարիխուանա, որը պատրաստ էր առաքվել Բրազիլիայի շուկա՝ պատճառելով ավելի քան 22 միլիոն դոլարի տնտեսական վնաս այս հանցավոր կազմակերպությանը», - գրել է նա:
Պենյան նաև հավաստիացրել է, որ երկիրը կշարունակի պայքարը թրմանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբերի դեմ։